Առողջ կին
Ներքնաշորի մեջ մագնիս` դաշտանադադարի դեմ. med.news.am

Կանայք այս կամ այն չափով անհանգստությամբ են վերաբերվում դաշտանադադարի հեռանկարին, սակայն ամերիկացի երգչուհի Բելինդա Քարլիսլի անհանգստությանն ընդհանրապես չափ ու սահման չկար: Նրա մայրը` Ջոանը, դաշտանադադարի այնպիսի ծանր աշխանշաններ է ունեցել, որ բժիշկներն արդեն հոգեբուժարան ուղարկելու մասին էին մտածում, հաղորդում է Daily Mail-ը:
«Մայրս մինչ այդ հրաշալի առողջություն է ունեցել. մի փոքր շատ էր խմում ու ծխում, բայց մինչեւ դաշտանադադարը ոչ մի լուրջ խնդիր չի եղել: Եվ հանկարծ տրամադրության այնպիսի անկում սկսվեց… ամբողջ օրն իր սենյակում նստած լաց էր լինում», - պատմում է Բելինդան:
Ջոանը ժամանակի ընթացքում կազդուրվել է, բայց եւ ծանր հետք թողել դստեր վրա:
«Ճիշտ է` բժիշկերն այն ժամանակ այդքան փորձառու չէին, բայց որքան տարիքս մոտենում էր, այնքան ավելի հաճախ էի մտածում` տեր Աստված, մի՞թե ինձ մոտ էլ է կրկնվելու», - հիշողություններն է կիսել երգչուհին:
Բարեբախտաբար արդեն հիսունին մոտ սկսված դաշտանադադարն առավել բարեհաճ է գտնվել նրա նկատմամբ. համենայն դեպս, տրամադրության լուրջ անկումներ չեն նկատվել: Այնուամենայնիվ, տաք բռնկումները լուրջ անհանգստություն են պատճառել երգչուհուն:
«Կարծես գլխիս մեջ ինչ-որ շինարարություն էր սկսվում. եւ այդպես օրվա ընթացքում միջինը 40 անգամ: Չէի հասցնում շորերս փոխել եւ տնից դուրս գալիս անձեռոցիկների մեծ պաշարով էի զինվում: Մի անգամ համերգի էի` Ավստրալիայում, երբ բռնկումը սկսվեց», - պատմում է երգչուհին:
Դաշտանադադարի ժամանակ կնոջ ձվարաններում աստիճանաբար նվազում է էսթրոգենի արտադրությունը: Այս հորմոններն ուղեղի` օրգանիզմի ջերմության համար պատասխանատու հիպոթալամուսի աշխատանքն են կարգավորում, ուստի դրանց առավել նվազ քանակը մարմնի` հովացման կարիք ունենալու տպավորություն է ստեղծում: Գործընթացը նաեւ այլ ախտանշաններ ունի` անկանոն դաշտանային ցիկլ, դյուրագրգռություն, էներգիայի պակաս, արտաքին սեռական օրգանների եւ հեշտոցի չորացում: Երբեմն նաեւ սրտի արագ աշխատանք, մաշկային քոր եւ գլխապտույտներ են առաջանում: Որոշ կանանց մոտ նաեւ հիշողության կորուստ է նկատվում:
Հիշյալ ախտանշաններն աստիճանաբար նվազում են եւ վերջին դաշտանից մեկ տարի անց` 51 տարեկանին մոտ, անհետանում:
Սակայն որոշ կանանց մոտ դրանք կարող են մինչեւ հինգ տարի ու նույնիսկ ավելի երկար տեւել:
Մինչեւ վերջերս նման դեպքերում բավական լայն տարածքում ուներ հորմոնային փոխարինման թերապիան: Այն սինթետիկ էսթրոգենի բաղադրությամբ դեղահաբերի կամ քսուքների լայն տեսականի էր առաջարկում: Սակայն 2002թ. պարզ դարձավ, որ հիշյալ մեթոդը կրծքագեղձի քաղցկեղի, սրտի կաթվածի, ինսուլտի եւ արյան խցանումների լուրջ վտանգներով է հղի:
Այնպես որ Բելինդան, շատերի նման, հրաժարվել էր հորմոնային թերապիայից եւ հուսահատությունից դրդված բոլոր ծանոթ ու անծանոթ բժիշկների օգնությանը դիմել: Նրանցից մեկն առաջարկել էր մագնիսով ներքնաշոր գնել:
Նորույթի հեղինակը` LadyCare ընկերությունը, նախօրոք փորձարկել էր ներքնաշորին ամրացված մագնիսի կտորի ազդեցությունը` 500 կանանց շրջանում: Արդյունքում մասնակիցների 50-70 տոկոսի մոտ նվազ դյուրագրգռություն եւ համեմատաբար հանգիստ քուն էր նկատվել, իսկ ավելի քան 30 տոկոսի մոտ` նվազ քանակով տաք բռնկումներ: Այդուհանդերձ, նորույթը պլացեբոյի հետ համեմատության դեռեւս չի ենթարկվել, եւ նույնիսկ պարզ չէ, թե ինչպես է այն գործում: Հենց այդ պատճառով էլ բժիշկներից շատերն անուշադրության են մատնում նորույթը` այն խաբեություն կամ, լավագույն դեպքում, պլացեբո համարելով: Նույնիսկ Բելինդան ի սկզբանե կասկածամտորեն էր վերաբերվում մագնիսի գաղափարին:
«Բայց երբ սկսեցի օգտագործել, 48 ժամվա ընթացքում բռնկումների թիվը զրոյի հասավ: Կարծես նախկին Բելինդան լինեի, նույնիսկ` ավելի լավը` ազատ բոլոր տեսակի ճնշումներից, անհանգստությունից եւ դեպրեսիայից», - պատմում է նա:
Ներկայումս երգչուհին կրոնական խանդավառությամբ է նորույթն օգտագործում` համոզմունք հայտնելով, որ բոլոր կանայք պետք է իմանան դրա գոյության մասին:

|
Կարդացեք նաև

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...


Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...


Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...


Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն